Գեներալ Մանվելը՝ Գրետա մայրիկի մոտ, վերակենդանացման բաժանմունքում (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը դեռևս «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Նրան իշեմիկ կաթված է ախտորոշվել: 

Քիչ առաջ տիկին Գրետային էր այցելել ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և ԵԿՄ մի շարք անդամներ: Հիվանդանոցում էր նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: 

Մանվել Գրիգորյանը համբուրեց և շնորհավորեց Գրետա մայրիկին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով՝ նրան նվիրելով Վազգեն Սարգսյանի պատկերով կրծքանշաններ, ԵԿՄ գրությամբ վզկապ, ծաղիկներ: Գեներալը քաջ առողջություն և շուտափութ ապաքինում մաղթելով՝ հեռացավ հիվանդանոցից:

Մանվել Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրը՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տոն է հայ ժողովրդի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել