Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին խոսելով Հայաստանի և Ուկրաինայի նմանությունների ու տարբերությունների մասին՝ ասաց, որ որքան էլ ինքը փոփոխությունների կողմնակիցն է, բայց դա չի նշանակում, թե նախընտրում է Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով իշխանափոխություն լինի:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում մինչ իշխանափոխությունը տիրող իրավիճակին, նա նշեց. «Արձանագրել է պետք, որ Ուկրաինայում գրեթե քանդելու բան չկար, և երկիրը Յանուկովիչի շրջանում հասել էր բանկրոտի վիճակի: Իսկ նոր իշխանությունը իշխանության եկավ Յանուկովիչի ապաշնորհության արդյունքում»:


Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Ուկրաինայի նոր իշխանություններն ունեն մարտահրավերներ, բայց նաև պետք է խոստովանել, որ Ուկրաինան և իր ժողովուրդը ստացել են իրենց կյանքը փոխելու հնարավորություն: Իսկ առայժմ ինչ տեղի է ունենում այնտեղ, գնում է դեպի լարվածության նվազմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել