1․2000թ.-ի մայիսի 17-ին Իսպանիայում անցկացվեց անսովոր բարեգործական հանդիպում: «Ատլետիկ Բիլբաո» ակումբը խաղի դուրս եկավ 200 երեխաների հետ միաժամանակ: Երեխաները ընտրեցին 66-80-51 տակտիկան 3 դարպասապահով, սակայն պարտվեցին 3:5 հաշվով:

2․Բրազիլիայի հավաքականը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը՝ բարձրաստիճան ազգերի թվում։ Երբևիցէ Բրազիլիայի հավաքականը այդքան ցածր հորիզոնական չէր զբաղեցրել։

3․1978թ. հունական առաջնությունում «Էթնիկոսը» հյուրընկալել էր «ՊԱՕԿ»-ին: Հյուրերը հաշիվը բացելուց հետո վազեցին դեպի պահեստայինների նստարանը եւ կիսեցին ուրախությունը թիմակիցների հետ: Նրանք ուշադրություն չէին դարձնում մրցավարի պահանջին, որը հորդորում էր վերադառնալ խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: «Էթնիկոսի» ֆուտբոլիստները, օգտվելով հակառակորդի բացակայությունից, անմիջապես խաղը վերսկսեցին եւ, առանց խոչընդոտի հասնելով մրցակցի դարպասին, հավասարեցրին հաշիվը:

4․Բրազիլացի ֆուբոլիստ Ջովանի Էլբերը ֆուտբոլային հանդիպումներց մեկի ժամանակ առաջին խաղակեսում մրցավարին հակաճառելու համար արժանացավ դեղին քարտի, երկրորդ խաղակեսին նա դաշտ դուրս եկավ՝ բերանը կարմիր սկոճով փակած:

5․Ֆուտբոլը պետականորեն արգելված է 6 երկրներում, որոնցից են Կամբոջան, Աֆղանստանը և Գրենլանդիան։

6․Ալեքս Սոնգը ունի 17 քույր և 10 եղբայր:

7․Դեևվիդ Բեքհեմը, երբ 12 տարեկան էր, հաղթեց ֆուտբոլային տեխնիկայի մրցույթում, իսկ մրցանակն էր 2 շաբաթ մարզում Բարսելոնայում:

8․1976թ․մարտի 20-ին ֆուտբոլիստ Կրիս Նիկոլը 4 գոլի հեղինակ դարձավ, որոնցից երկուսը սեփական դարպասին։ Այդ խաղը արդյունքում ավարվեց 2-2՝ ոչ-ոքի:

9․Հայտնի երգիչ Խուլիո Իգլիեսասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի Ռեալում, սակայն ավտովթարի պատճառով հեռացել է ֆուտբոլից:

10․Ֆուտբոլում ամենաարագ գոլը խփել է անգլիական «Բռեդֆոր Սիթի»-ի կենտրոնական հարձակվող Ջիմ Ֆրայատսը՝ 1964 թ-ին: Խաղը սկսելուց 3 վայրկյան հետո գնդակն արդեն ցանցում էր, իսկ դարպասապահը չէր հասցրել նույնիսկ ձեռնոցները հագնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել