Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրի բնակիչները երեկ «գյուղովի սպասել են» Ադրբեջանում գերի ընկած իրենց համագյուղացի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, ով երեկ վերադարձվել է հայկական կողմին։ Սակայն վերինկարմիրաղբյուրցիներն ապարդյուն են սպասել, որովհետև նա տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց, ուր հետազոտություններ է անցնում:

Այս մասին Tert.am-ին փոխանցեց Վերին կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը՝ ասելով.«Մենք գյուղովի սպասում էինք՝ ժամը 7-ի կողմերը, որ նորմալ դիմավորենք, բայց դե բժիշկները չեն թույլատրել, և էլի էսօր կամ վաղը սպասում ենք, տեսնենք»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ ադրբեջանցիները նրան «դիվերսանտ» են համարել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել