
Հինգ տարի շարունակ ԱՄՆ նախագահ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը ավելի շատ հիմնված էր աշխարհի մասին իր պատկերացումների, այլ ոչ թե իրականության վրա: Դեռևս այն ժամանակ, երբ աշխարհում պատերազմի ալիքը ետ էր նահանջում, ԱՄՆ-ն առանց որևէ լուրջ ռիսկի կարող էր արմատապես նվազեցնել իր զինված ուժերի չափերը: Ուրիշ առաջնորդներ այսպիսի իրավիճակում ռացիոնալ կցուցաբերեին վարքագիծ՝ հօգուտ իրենց ժողովրդի ու աշխարհի: Զինված ներխուժումները, ռազմական ուժի դաժան կիրառումը, իշխանությունների խաղերն ու դաշնակիցների փոփոխություններն արդեն անցյալում էին մնացել: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս տեսակետը արտահայտել էր ամերիկյան ABC լրատվականին տված իր հարցազրույցում` խոսելով Ռուսաստանի՝ հարևան Ուկրաինա ռազմական ներխուժման մասին՝ ասել էր, որ սա 19-րդ դարին հատուկ քայլ է 21-րդ դարոււմ:
Սա հրաշալի միտք է, ու մենք բոլորս էլ գիտակցում ենք, թե դա ինչ է նշանակում: Երկրի դիրքն ու կայունությունն այլևս չի որոշվում հրետանային դիվիզիաներով ու զենքի հզորությամբ: Աշխարհն այսօր չափազանց փոխկապակցված է՝ առանձին մասնիկների բաժանվելու համար:
Փոքր երկիրը, որը միավորվում է հիպերտարածությանը, կարող է ավելի շատ բարգավաճում, աճ ապահովել իր ժողովրդին (ինչպես, օրինակ, Սինգապուրը կամ Էստոնիան), քան հսկայական պետությունները` բնական ռեսուրսների պաշարներով ու ռազմական մեծ ուժերով:
Ցավոք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ստացել ցուցումներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի 21-րդ դարին հատուկ վարքը, և ոչ էլ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ով Ճապոնիայի ու հարավարևելյան Ասիայի ավելի թույլ երկրների հետ, այսպես կոչված, «հրետանավակների դիվանագիտություն» է վարում` արտաքին քաղաքականության մեջ հենվելով ռազմական ուժերի ցուցադրության վրա: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը 20-րդ դարին հատուկ պայքար է մղում իր իսկ ժողովրդի դեմ: Այս մարդկանց կանգ առնել չեն ստիպի ոչ իրենց գործընկերների քննադատությունները, ոչ էլ աշխարհի ծանրակշիռ տեսակետը և նույնիսկ Սիլիկոնային հովտի ընկերությունների ներդրումների կասեցումը: Նրանց միակ նպատակն է պահպանել իրենց իշխանությունը:
Օբաման պատասխանատվություն չի կրում նրանց սխալ վարքի համար: Ինչևէ, նա կարևոր դեր է խաղում, կամ կարող է խաղալ նրանց արարքների գինը ցույց տալու այնպես, որ ինչ-որ քայլ անելուց առաջ նրանք հաշվի առնեն դրանց արդյունքները` կորուստներն ու օգուտը: Պուտինի՝ Ղրիմի օկուպացիայի համար օրինակ էր 2008թ.-ին Վրաստան ներխուժումը, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ջորջ Բուշը: Պուտինն իր քայլի համար ոչ մի գին չվճարեց, և նույնիսկ վրացական հողերի մի մասը ռուսական իշխանության տակ գտնվելով հանդերձ` նրան թույլ տրվեց հյուրընկալել ձմեռային օլիմպիական խաղերը:
Չինաստանը Ֆիլիպիններին ենթարկել է ճնշումների ու միջազգային օդային ու ծովային վիթխարի տարածքների համար մասնակի հավակնություններ է ներկայացրել՝ միաժամանակ շարունակելով տեխնոլոգիապես ու ռազմական բավականին արագ վերելք ու զարգացում ապրել: Չինաստանի հարևան պետությունները կցանկանային՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշռության ու խաղաղության մեջ իր դերն ունենար:
Ինչևէ, հարևաններից և ոչ մեկը վստահ չէ, որ կարող է հույս դնել ԱՄՆ-ի վրա: Այն պահից ի վեր, ինչ Սիրիայի բռնապետն անցել է Օբամայի նշած կարմիր գիծը՝ օգտագործելով քիմիական զենք ու կոտորելով 1400 քաղաքացու, նրա ռազմական ու դիվանագիտական դիրքը ավելի է ամրապնդվել:
Օբամայի՝ հետ քաշվելու հորդորներն ու նրա նշած «տանը ազգի զարգացման» հորդորների քաղաքականությունն իրականում նոր չէ: Այդ մասին գրել է նախկին դեսպան Ստեֆան Սեստանովիչը իր` ԱՄՆ արտաքին քաղաքականության պատմության «Մաքսիմալիստ» աշխատության մեջ: Նույնատիպ իրավիճակ էր կորեական ու վիետնամական պատերազմների և Սովետական Միությունը փլուզման ժամանակ: Սակայն Միացյալ Նահանգներն ամեն անգամ հայտնաբերում էր, որ առանց իր վերահսկողության աշխարհն ավելի ու ավելի վտանգավոր տեղ է դառնում, և որ աշխարհում անկարգությունները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի բարգավաճման համար: Ծախսերի կրճատման ամեն շրջանին հաջորդում էր ավելի ակտիվ (չնայած, ոչ այնքան խելամիտ) քաղաքականությունը: Այսօր Օբամային աջակցում են երկու կուսակցություններն էլ, և դա արտացոլվում է հասարակական կարծիքի մեջ: Սակայն նա մասնակի պատասխանատվություն է կրում ժողովրդի տրամադրության համար: Եթե նախագահը համաշխարհային ներգրավման համար հստակ ու կոնկրետ բացատրություններ չի տալիս, ուրեմն ոչ ոք էլ չի կարող դա արդյունավետ անել:
Սպիտակ Տունը հաճախ պատասխանում է քննադատներին, ովքեր ցանկանում են՝ ամերիկացիները ոտք դնեն ամբողջ աշխարհի ցամաքի վրա, նրանց մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ, մինչդեռ պետք է դաս քաղել իրաքյան պատերազմից: Ստացվում է, որ մենք չենք ցանկանում՝ ԱՄՆ-ի ոտքերը մտնեն Սիրիա, ու չենք ցանկանում, որ դրանք մտեն Ղրիմ: Մեծ տերությունը կարող է չափից ավելի ընդլայնվել, ու եթե դրա տնտեսությունը սկսի երերալ, կթուլանա նաև նրա կառավարելու կարողությունը:
Այնուամենայնիվ, ճիշտ է նաև այն, որ քանի դեռ որոշ քաղաքական առաջնորդները խաղում են, ինչպես Քերին է նշում, 19-րդ դարի կանոններով, ԱՄՆ չի կարող ձևացնել, որ իր խաղը բոլորովին այլ մարտադաշտում է: Ռազմական ուժը, վստահելիությունը՝ որպես դաշնակից, աշխարհի տարբեր անկյուններում (օրինակ՝ Աֆղանստանում) իշխանություն ունենալը դեռևս կարևոր նշանակություն ունեն, որքան էլ որ մենք ցանկանայինք, որ այդպես չլիներ: Մինչ ԱՄՆ կրճատում է ծախսերը, աշխարհում ժողովրդավարության կապերը, որ մի ժամանակ անհնարին էր թվում, արդեն սկսում են քանդվել: Սա նաև վնաս է ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Ինչպես Պուտինն է նշում, այն թե ինքը առաջ կշարժվի արևելյան Ուկրաինա, թե ոչ, կախված կլինի ԱՄՆ-ի ու դաշնակիցների լուրջ քայլերից, և ոչ թե նրանց հնչեցրած հայտարարություններից: Չինաստանն էլ իր հաջորդ քայլն անելուց առաջ նույնը կանի: Որքան էլ ցավալի է, սա այն դարի բնույթն է, որում մենք ապրում ենք:



