Զիդանի որդին Ֆրանսիայի հավաքական է հրավիրվելSport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի (U-19) մարզչական շտաբը առաջին անգամ թիմ է հրավիրել Զինեդին Զիդանի ավագ որդուն՝ Էնցո Զիդան:

«Հպարտ եմ, որ նա առաջին անգամ Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը կկրի: Նա վաստակել է այդ իրավունքը բայց ոչ այն պատճառով, որ նրա ազգանունը Զիդան է: Նա խաղադաշտում արտակարգ բաներ է անում»,-ասել է Զինեդին Զիդանը:

Նշենք, որ Էնցոն ուներ Ֆրանսիայի ու Իսպանիայի քաղաքացիություն, սակայն որոշում ընդունեց՝ հանդես գալու Ֆրանսիայի դրոշի ներքո: Հիշեցնենք, որ Էնցոն՝ Զիդանի մյուս 2 որդիների հետ մեկտեղ խաղում է «Ռեալի» ակադեմիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել