Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան:
Տարիների հեռվից գնալով ավելի ու ավելի է արժեվորվում սպարապետի դերն ու վաստակը ոչ միայն մեր՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի, այնպես էլ մեր պետության ու պետականության կայացման գործում: Նրա անցած ուղին, մեր երկրի համար վճռորոշ բոլոր հարցերում, նրա դիրքորոշումն ու տեսակետներն այսօր էլ հաճախ արդիական են ու ուսանելի հատկապես երիտասարդ սերնդի համար:
Սպարապետի ծննդյան օրը, կարծում եմ, առիթ է ևս մեկ անգամ վերաիմաստավորելու մեր անցած ճանապարհն ու մեր ամենօրյա գործունեությամբ նպաստելու ինչպես Սպարապետի հպարտության առարկա Հայոց բանակի, այնպես էլ մեր երկրի ու պետության հզորացմանը:
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=674171705961945&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել