Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է, և ես ուզում եմ ընդգծել, որ սահմանադրական մշակույթի կրող եմ: Ես համարում եմ, որ սա հանրային պայմանագիր է, որը կանոնակարգում է մարդկանց հարաբերությունները տվյալ տարածքում: Միայն այս պայմանագիրը պիտի գործի ՀՀ-ում, այլ ոչ գողականների ու մականունավորների քրեաօլիգարխիկ բարքերից բխող հանցավոր պայմանավորվածությունները: Միայն Սահմանադրությունը կարող է մարդկանց դարձնել այս երկրում իրավահավասար ու օրենքի առջև հավասար: Սահմանադրական կարգի հաստատումը մեր երկրում՝ պայքարի հիմնական նպատակն է, ոչ քրեաօլիգարխիկ բարքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել