Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարարն այսօր կդառնար 55 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատարը, (1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահը։ Արժանացել է ՀՀ ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչման։ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է։ 1998թ., Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին: Հաշվի առնելով գաղափարախոսության եւ քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունը` ԵԿՄ քաղաքական գործունեությամբ զբաղվող հատվածն ընդգրկվեց ՀՀԿ շարքերում: Կուսակցության առաջնորդ դարձավ Վազգեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել