««Գազպոմ Արմենիան» պրոֆեսիոնալ չի վարվել, անձնական հարցերից չպիտի կախվեն, եթե նման բան են հայտարարել, ես գտնում եմ, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ. անձնական խնդիրներ չկան և ոչ էլ անձնական հարցերից պետք է կախվեն. ինձ հետ, որպես բաժանորդ, դա կապ չունի։ Այդտեղ այլ խնդիր կա, որի համար իրենք մեղավոր են, իմ մոր հետ է խնդիր եղել, ոչ թե ինձ հետ, պետբ չէ շփոթել ինձ այդ խնդրում»,– «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը՝ արձագանքելով երեկ Tert.am–ին տված հարցազրույցին, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավարի հայտարարությանը։

Պարոն Մակարյանը վստահեցրեց. «Մենք հիմա շատ ավելի հետաքրքիր փաստեր ունենք տարբեր հիմնարկներից, որը շուտով կհրապարակենք, որոշ պետական մարմիներին էլ կտրամադրենք, որպեսզի զբաղվեն իրենց հարցերով։ Մենք պրոֆեսիոնալ ենք աշխատում, և իրենց ընկերության վարքագծի կանոնակարգման խնդիր կա, որը կարևոր է մեր երկրի տնտեսության համար, դրա համար իրենք պետք է գնան այդ ճանապարհով, որ այդ ամենը լավացնեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել