Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցների սկանդալային ձայնագրությունների հրապարակումից հետո վարչապետի անդորրը խախտելուն է եկել մեկ այլ ձայնագրություն: Ինչպես հաղորդում է թուրքական Today’s Zaman -ը, նոր ձայնագրությունում վարչապետը հայտնի «Դողան» հոլդինգի տնօրեն Այդըն Դողանի դեմ հարուցված դատական գործի մասին զրուցում է այն ժամանակի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինի հետ:
Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է վարչապետը արդարադատության նախարարից պահանջում ազդել դատական գործի վրա, որպեսզի հակապետական հրապարկումներով հայտնի մեդիահոլդինգի տնօրենը պատիժ կրի:
Այդըն Դողանը հայտնի թուրք միլիոնատեր է, ով հիմնադրել է «Դողան» հոլդինգը: Նա առաջին իր ընկերությունն ստեղծել է 1961 թվականին։ Այնուհետև նրա բիզնեսը զարգացել է և ընդգրկել տարբեր ոլորտներ։ 1979 թվականին, գնելով Milliyet թերթը, «Դողան գրուպ»-ը մտավ նաև մամուլի ոլորտ։ Իսկ արդեն 1994 թվականին գնեց Hurriyet թերթը։ «Դողան գրուպ»-ի մեջ երկու խոշոր հոլդինգ է ընդգրկված՝ «Դողան» ընկերությունների հոլդինգ և «Դողան» մեդիա- հոլդինգ։ Մեդիա -հոլդինգն այսօր ամենամեծերից է Թուրքիայում, որն ունի հեռուստաընկերություններ, ռադիոկայններ, տպագիր պարբերականներ և ինտերնետային կայքեր: Նրան են պատկանում այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են «Միլլիեթ»-ը, «Ռադիկալ»-ը, «Հուրիեթ»-ը, «Վաթան»-ը և այլն, CNN Turk, Kanal D, Star TV և մի քանի այլ հեռուստաընկերություններ:
2009 թվականի սեպտեմբերի սկզբներին Թուրքիայի ֆինանսների նախարարությունը մոտ 5 միլիարդ լիրայով (3.5 միլիարդ ԱՄՆ դոլար) տուգանել էր թուրքական հսկա «Դողան գրուպին» հարկային պարտավորությունների չկատարման համար։



