Վերջերս Վրաստանի մաքսատանը պատմաբան, փորձագետ Վահե Սարգսյանին, ով պարբերաբար բարձրաձայնում է Ջավախքի և ջավախքցիներին հուզող խնդիրների մասին, արգելեցին մուտք գործել Վրաստան, հայտարարելով, որ նա անցանկալի անձ է Վրաստանի համար: Փաստորեն ժողովրդավարական ուղին բռնած Վրաստանը դեռևս ունի «սև ցուցակներ, որտեղ այն անձիք են, ովքեր իբր վտանգ են ներկայացնում Վրաստանի համար: Ցավալի է, որ «սև ցուցակի» գաղափարից հրաժարվելու փոխարեն այն նոր մարդով են համալրում: Առավել ցավալի է, որ Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունները չեն կարողանում գիտակցել, որ տարածաշրջանի խնդիրներից խոսելը, հայկական համայնքներում հայկական գրականություն տարածելը, հայոց պատմություն սովորելը չեն կարող վտանգ ներկայացնել երկրի համար: Իրական վտանգը իրենց արևմտյան հարևանն է առաջացնում օրեցօր բազմացող մզկիթներով ու մուղամներով, էլ չեմ խոսում այդ հարևանի՝Աջարիայի հանդեպ ունեցած «խորը համակրանքի» մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/551515068280569?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել