Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, երեկ` մարտի 3-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի, «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու 1-ին փակուղու բնակիչ 24-ամյա Պետրոս Պետրոսյանն է, ով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել «8-րդ ողի կոմպրեսիոն կոտրվածք» ախտորոշմամբ: Երեկ վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորները եղել են 4 հոգի, սակայն պարզվել է, որ մնացած 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են բժշկական օգնությունից` հայտնելով, որ առողջական խնդիրներ ու գանգատներ չունեն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց 23/41 տան բնակիչ, 34-ամյա Տիգրան Կարապետյանը Subaru մակնիշի 06 PP 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար բետոնին, պոկել բաժանարար գոտում եղած ծառը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



