«Arame» կարաոկե ակումբի մթնոլորտն այսօր էլ ավելի թեժ էր: Պատճառը երկար սպասված «Քավոր» ձայնասկավառակի շնորհանդեսն էր:
Արամեի կինը՝ Աննան, ընկերները, երկրպագուները հավաքվել էին շնորհավորելու երգչին «Քավոր» (Cover)-ի առիթով: Մինչ երգիչը կժամաներ, նրա երկրպագուներն արդեն կազմ-պատրաստ սպասում էին առաջինը շնորհավորելու Արամեին: Սիրված երգչի հետ լուսանկարվելուց և մակագրություններ ստանալուց հետո երկրպագուներն իրենց պատրաստած անակնկալը մատուցեցին` հանդիսավոր կերպով հանձնելով հատուկ պատրաստած դիպլոմները՝ Արամե` «Լավագույն երգիչ և իրավաբան», Աննա Թովմասյան` «Արամեի միակ սիրելի», Արտյոմ Հակոբյան` «Լավագույն պրոդյուսեր և հաղորդավար» և Սյոմա Կոդաբաշյան «Լավագույն ռեժիսոր և ընկեր» մակագրություններով:
Իսկ վերջում երգչի ֆան- ակումբը ներկայացրեց իրենց կողմից գրված երգը հատուկ Արամեի համար:
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև Արամեի նոր ձայնասկավառակում զետեղված 12 երգերը, որոնցից մեկն անակնալ զուգերգ է, և որի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից:
Շարունակությունը՝ այստեղ