Գրագողությո՞ւն, պահատականությո՞ւն, թե՞ գործնական պայմանավորվածություն:

Երևույթ, որը  վերջին ժամանակների ամենաբուռն քննարկվող թեմաներից  է: Երկար ծամծմված, բայց և միշտ արդիական հարց, որին բախվում են տարբեր երկրների շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հատկապես, երաժտության ոլորտում:

Հայ երգիչները ևս խնդիրներ են ունենում գրագողության հետ՝ անգամ իրենք էլ չիմանալով այդ մասին: Նրանք կամ պարզաբանում են իրավիճակը, կամ հերքում գրագողության փաստը տարատեսակ պատճառաբանություններով, երբեմն էլ չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ ՝ անորոշ իրավիճակի մեջ դնելով հեռուստադիտողին ու երկրպագուներին:

Օրեր առաջ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը Լիլիթ Հովհաննիսյանի  «Քեզ խաբել եմ»  երգն էր: Շատերը շտապեցին մեղադրել երգչուհուն գրագողության մեջ՝ հիմնվելով Youtube-ում տեղադրված  հոլովակի վրա, որում դեռահաս աղջիկն ու տղան կատարում են նույն երաժշտությամբ, սակայն այլ բառորով երգ: Իրավիճակը հստակեցրեց հենց երգահան Մաիկո Կաչկաչիշվիլին, ով հայտարարեց, որ ինքն է նվիրել երգը Լիլիթին, իսկ երեխաների կատարումը չի հեռացրել համացանցից՝ նրանց չնեղացնելու նպատակով:

Այս անգամ արդեն ֆեյսբուքում տարածվեց մեկ այլ ինքնաշեն տեսանյութ Էմմիի « Ծիածան» և Ջասթին Բիբերի « Beauty» երգերով : Թեև տեսահոլովակները մեկ տարվա վաղեմություն ունեն, բայց նոր է  նկատվում այս նմանությունը: Հարկ է նշել, որ Ջասթին Բիբերի տեսահոլովակը 2012-ին, իսկ էմմիի  տեսահոլովակը  2013-ին  է ներկայացվել:  

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել