Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հարկ եմ համարում բոլորիդ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմային հատվածում այսօր կատարված աշխատանքը որևէ աղերս չունի որոշ սոցիալական ցանցերում, ապա նաև էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կողմից տարածած այն տեղեկատվության հետ, որ մգեցվում են աշխատասենյակների պատուհանների ապակիները: Իրականում տարվող աշխատանքները նպատակ ունեն բարեկարգել վարչական շենքի դիմային կողմից միջհարկային բաժանարար բետոնե միջնորմների (панель) տեսանելի ապակեպատ արտաքին հատվածները: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ միջհարկային բաժանարար բետոնե միջնորմների հաստությունը կազմում է 50-60 սմ: Ինչևէ, վերոնշյալ աշխատանքների շրջանակում տվյալ հատվածները պատվել են սև ապակիով և ամրացվել հատուկ ամրաններով:
Հ.Գ. - Վաղը շարունակվելու են այդ աշխատանքները և եթե կան հետաքրքրասերներ, ապա կարող են գալ և անձամբ, շատ ավելի մոտ տարածքից, հետևել կատարվող աշխատանքներին և համոզվել, որ որևէ աշխատասենյակի ապակի չի մգեցվում:
Հ.Գ.Գ. - Իմիջիայլոց, ցանկացած տեսակի ապակու մգեցում ամբողջ աշխարհում միշտ կատարվել ու կատարվում է ներքին, այլ ոչ թե արտաքին հատվածից: Սա ուղղակի ի գիտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել