Ռուսական հատուկ ծառայությունները տեղեկատվական գործակալությունների, հեռուստաալիքների և կայքերի միջոցով մոտ երկու ամսվա ընթացքում ակտիվ քարոզչություն էին վարում Ուկրաինայի դեմ: Սկզբում Ուկրաինայի և Եվրամիության կապը քայքայելու նպատակով, իսկ հիմա երկիրը մասնատելու և Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու տեղեկատվական հող ստեղծելու համար:
Ղրիմում զինված հանցագործները սպանում են Ռուսաստանի քաղաքացիներին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա զորքեր մտցնելու գլխավոր պատճառը նշել էր Ղրիմում Ռուսաստանի քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը: Սպանվածների մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի բանախոս Վալենտինա Մատվիենկոն: Հենց Դաշնային խորհրդն էր հաստատել Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու ռազմական հարցումը: Ղրիմում սպանվածների և ծայրահեղականների մասին առասպելները պահպանելու համար ռուսական հեռուստատեսությունը հրապարակել էր իբրև թե Սիմֆերոպոլում տեղի ունեցած փոխհրաձգության տեսանյութը:
Ինչպես պարզել են լրագրողները, սև հագուստով մարդիկ, ովքեր բանդերովցիներին էին կերպարանավորում, Ղրիմ էին ժամանել Ղրիմի համարանիշներով ավտոբուսներով՝ առյուծների «Тайган» զբոսայգու խորհրդանիշը վրան: Բացի այդ, նրանք զինված էին ռուսական նորագույն սպառազինությամբ՝ АК 100-որդ շարքի ավտոմատներով, որոնք առկա են միայն ՌԴ-ի բանակում:
Բեմադրության հեղինակները սխալ հաշվարկներ են արել նաև արյան հետքերի հարցում, քանի որ դրանք ուղղակի չկան, սակայն մարդիկ դիակների պես պառկած են գետնին: Սիմֆերոպոլում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանում էր ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաալիքը: Ղրիմից միացման ժամանակ լրագրողը հայտնել էր, որ դատելով հրաձգությունից հետո մնացած փամփուշտներից, վերջիններս դատարկ են եղել: «Ով ում վրա էր կրակում, անհասկանալի է: Ռուսական զինվորները սկզբում ռազմական դիրքեր էին զբաղեցրել Նախարարների խորհրդի շենքի մոտ, իսկ 15 րոպե անց վերադարձան շենքի մուտքի մոտ. հավանաբար նրանց հայտնել էին, որ այլև վտանգս չկա»,- հայտնել էր լրագրողը:
Նույնատիպ սյուժետ ցույց տվեց պետական «Россия 24» հեռուստաալիքը՝ «Вести» լրատվականի ժամանակ: Այնտեղ Ղրիմում իրավիճակը նկարագրելիս ողջ հաղորդման ժամանակ ցուցադրվում էին արխիվային ցույցեր, որոնք որոշ ժամանակ առաջ տեղի էին ունեցել Կիևում: Ընդ որում, այդ տեսարանները մեկնաբանվում էին որպես Սիմֆերոպոլում տեղի ունեցող իրադարձություններ:
Արդյունքում, փոխհրաձգության ժամանակ զոհերի մասին տեղեկությունները հերքեց անգամ Ղրիմում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը: «Ոչ մի տեղեկություն չկա զոհերի և վիրավորների մասին»,- ասել է նա: Բայց ռուսական հեռուստատեսությունը և քաղաքական գործիչները շարունակում են հակառակը պնդել և ասել, որ Ուկրաինայում գնդակահարում են Ռուսաստանի քաղաքացիներին:
Ուկրաինացիները պահանջում են միանալ Ռուսաստանին
Ռուսական հեռուստատեսությունը Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցող ցույցերն անվանել էր «ռուսական գարուն»: Անվանումը համապատասխանում է իրականությանը: Ուկրաինացիները տեղի ունեցող իրադարձությունների հետ կապ չունեն, չեն պահանջում երկրի մասնատումը և դեմ են զորքերի՝ Ուկրաինա մտնելուն: Սակայն Ուկրաինայի մասնատմանը և ներխուժմանը դեմ չեն Ռուսաստանից եկած «շրջագայողները»:
Ընդ որում, նրանք իրենց դերն անգամ են թաքցնում:
«Հենց հիմա, մեր կողմից ազատվել է Խարկովյան ադմինիստրացիան: Նրա վերևում բարձացվել է Ռուսաստանի դրոշը: Գուշակեք, թե ում կողմից»,- գրում է ռուս ակտիվիստ Միկա Ռոնկայնենը, ով ռուսական լրագրողների տեղեկությամբ, մասնակցել էր ռուսական ընդդիմության վարկաբեկման գործընթացին: Կրեմլի «Ռուսական գարուն» նախագծի շրջանակներում ակտիվիստին և նրա ընկերներին հիմա բերել են Ուկրաինա: «Զբոսաշրջիկների» մեծամասնությանը գտել են սոցցանցերում և ավտոբուսներով Դոնի Ռոստովից բերել են Բելգորոդ:
Ուկրաինական ֆլահմանը և ողջ նավատորմն անցել են ՌԴ-ի կողմը
Ղրիկ ռուսական զորքերի ներխուժման գրեթե առաջին իսկ օրերից, ռուսական ԶԼՄ-ները մի քանի ալիքներով տարածեցին այն ինֆորմացիան, որ ուկրաինական նավատորմի առաջատար «Гетман Сагайдачный» ֆրեգատն անցել է Ռուսաստանի կողմը և կախել է ՌԴ-ի դրոշը: Այդ ինֆորմացիան հաղորդել էին միանգամից մի քանի ռուսական հեռուսաալիքներ և կայքեր՝ հղում տալով տարբեր աղբյուրների:
Ռուսական ԶԼՄ-ները ինչ ասես, որ չէին գրում: Մի տեղեկությամբ ֆրեգատը գտնվում էր Սևաստոպոլում, մյուսով՝ շարժվում է դեպի Օդեսսա: Իրականում այն նույնիսկ չէր հասցրել վերադառնալ Ուկրաինա: Վերջին մի քանի ամիսներին այն մասնակցում էր Սոմալիի ափերին ծովահենության դեմ պայքարի համար ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողություններին: Հիմա ֆրեգատը Կրետեում է և շարունակում է գործել ուկրաինական դրոշի ներքո: Անձնակազմը պատրաստ է վերադառնալ Ուկրաինա և չի պատրաստվում դավաճանել իր երդմանը:

Կրետե 02.02.2014
«Ուկրաինական զինծառայողները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի ժողովրդին իրենց երդմանը, պատվով կատարել իրենց պարտականությունները և հարազատ եզերքի ճանապարհին պատվով են կրում Ուկրաինայի դրոշը»,- հայտնել է ազգային կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Տարասովը: Նա նշել է, որ անձնակազմը վրդովված է օտարերկրյա ԶԼՄ-ների՝ դավաճանություն մասին տեղեկություններից:
Ռուսական РИА Новости գործակալությունը հայտնել էր, որ Ղրիմում գտնվող ուկրաինական զինվորները մասսայաբար անցնում են Ռուսաստանի կողմը: «Որոշ զինվորականներ ուղղակի փախել են, իսկ որոշները ազատման դիմումներ են ներկայացրել»:
Փաստորեն, Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գերատեսչությունները և մամուլի գրասենյակը արդեն մոտ մեկ շաբաթ ստիպված են զբաղվել միայն մի աշխատանքով՝ հերքել ռուսական ԶԼՄ-ների ստահոդ տեղեկությունները: «Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են»,- հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
Ուկրաինական զինծառայողները Ղրիմում շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանը՝ չնայած ՌԴ զինծառայողների սադրանքներին: Նրանց ետ է պահում միայն մի հանգամանք. չկա կրակ արձակելու հրաման: Սոցցանցերում զինվորները գրում են Պուտինի հանդեպ ատելության մասին: Հրամանատարները հաստատում են. «Մենք հավատարիմ ենք մեր երդմանը, ոչ ոք չի պատրաստվում բարձրացնել ռուսական դրոշը»,- հայտարարել էր ուկրաինական ռազմածովային ուժերի առաջին գումարտակի հրամանատար Դմիտրի Դելյատիտսկին:
Զինվորները լուսանկարներ են տեղադրում սոցցանցերում և գրում են Պուտինի հանդեպ ունեցած ատելության մասին՝ Ուկրաինայի դեմ զորքեր օգտագործելու որոշման համար:
Ուկրաինցիները մասսայական կերպով փախչում են Ռուսաստան
Ռուսաստանի պետական Առաջին ալիքը հայտնել է, որ ուկրաինական քաղաքացիները մասսայական կերպով փախստական են դառնում և, բնականաբար, փախչում են Ռուսաստան: Նրանք ֆանտաստիկ թվեր են նշում: Սկզբում խոսքը 140.000 փախստականի մասին էր, իսկ ավելի ուշ՝ 600.000-ի: Որպես ապացույց ցույց տվեցին սահմանի վրա առաջացած մեքենաների հերթը, որն անվանեցին ռուս-ուկրաինական:
«Շեգինի» անցման կետը
Իրականում «Շեգինի» անցման կետը գտնվում է Լվովյան շրջանում՝ ուկրաինա-լեհական սահմանի վրա: Բայց նույնիսկ այնտեղ ամեն ինչ նորմաների սահմաններում է: Ինչպես նշում են ուկրաինացի սահմանապահները, Ուկրաինայի ոչ մի անցակետում փախստականներ չեն նկատվել: Իսկ ահա թե ինչպիսի տեսք ունի ՌԴ-ի սահմանին՝ Խարկովյան շրջանում գտնվող Գոպտովկա-Նեխոտևկա անցակետը:

Վեբտեսախցիկից արված պատկեր. ռուսական ԶԼՄ-ների կարծիքով հազարավոր փախստականներ փորձում են փրկվել բանդերովցիներից և փախչում են Ռուսաստան
Արևմուտքը աջակցում է Ռուսաստանին
Ռուսական ԶԼՄ-ներում ստի վերջին օրինակներից է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կախված ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Ջոն Քերրիի դիրքորոշման մեկնաբանումն էր:
Գլխավոր դրույթները սահմանված են հետևյալ կերպ. ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում սառը պատերազմ սկսել և պատրաստ է Մոսկվայի հետ մեկտեղ գործել «յուրաքանչյուր խուլիգանների և անօրեն գործողությունների դեմ»: Բացի այդ, հաղորդագրության տեքստում ենթադրվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «բացահայտ կերպով հասկացրել էր, որ մենք պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի հետ… Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը Ղրիմում ունի իր հետաքրքրությունները»: Այս մեկնաբանմամբ հաղորդագրությունը կարդացել են բոլոր ռուսական ԶԼՄ-ները՝ ներառյալ այսպես կոչված ընդդիմականները:
Քերրիի հայտարարության մեջ իրոք նշվում էր, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կրկին սառը պատերազմ սկսել, բայց միայն տեքստի ամենավերջին հատվածում: Եվ դա լիովին բացատրելի և տրամաբանական է: Բայց ՌԴ-ի իշխանությանն ուղղված հաղորդագրությունը բացարձակ այլ տեսք ունի, քան հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Իրականում Քերրին Ուկրաինա Ռուսաստանի միջամտությունը «ագրեսիայի աննախադեպ գործողություն» էր անվանել: Նա բացահայտ կերպով Մոսկվային սպառնաց միջազգային հասարակության կողմից կոշտ ռեակցիայով, ինչպես նաև տնտեսական ամբողջական մեկուսացմամբ: «21-րդ դարում չի կարելի գործել այնպես, կարծես թե 19-րդ դարն է, և ուրիշ երկիր լիովին ներխուժել հորինված պատրվակով»,- հայտարարել է Քերրին:
Բացի այդ, «Մեծ Յոթնյակի» բոլոր անդամները դատապարտել են Մոսկվայի գործողությունները և դադարեցրել են «Մեծ Ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները (այն պետք է տեղի ունենա Սոչիում)՝ որպես բողոքի նշան Ռուսաստանի Ուկրաինա ինտերվենիցայի դեմ: Փաստորեն, աշխարհի բոլոր զարգացած երկրները Կիևին աջակցություն հայտնեցին: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կողմ հանդես եկան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան, Լեհաստանը և Եվրամիություն բոլոր երկրները:
Մինչ այդ քարոզչությունը շարունակում է: Ամեն օր ռուսական ԶԼՄ-ները մի նոր սուտ են հորինում Ուկրաինային, նրա իշխանությունը, քաղաքացիներին և բանակը վարկաբեկելու նպատակով: Մոսկվայի ագրեսիվ դիրքորոշումը նվազեցնում է կոնֆլիկտը խաղաղ կերպով լուծելու հավանականության աստիճանը: Ռուսաստանը զոմբիացնում է սեփական քաղաքացիներին և շարունակում է առասպելներ ստեղծել՝ որպես հիմք Ուկրաինա ներխուժելու համար: Եվ հուսադրում է այն փաստը, որ Ղրիմում գտնվող ռուսական զինվորները, նույնիսկ նրանք, ում վերջին օրերն են թերակղզի բերել, անձամբ են համոզվել, որ ոչ մի բանդերովցի-ավազակներ այնտեղ չկան: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան էլ հեշտ չի լինելու սեղմել ձգանը:



