1in.am-ը գրում է.
Մարդը, ով հայտարարել է, թե Nirvana խմբի նախկին առաջնորդ Կուրտ Քոբեյնի նախկին հարևանն է, վաճառում է նրա իրերը Craigslist կայքում, հայտնում The Guardian-ը:
Իր դիմումի մեջ վաճառողը ներկայացել է Gruntruck խմբի նախկին բասիստ ու հայտարարում է, որ Քոբեյնն իր հետ բնակարան է վարձել Սիեթլում և այնտեղից հեռանալուց հետո իրեն է թողել իրերով արկղ, որի հետևից այդպես էլ չի վերադարձել:
Հեռախոսը, որն իբր պատկանել է Քոբեյնին, վաճառողը գնահատել է 55 հազար դոլար, դահուկները՝ 80 հազար, իսկ էլեկտրոնային խաղը՝ 25 հազար դոլար:
Nirvana-ի լիդերը ինքնասպան է եղել 1994թ. 27 տարեկան հասակում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_255328.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել