«Այն, ինչ երբեք չէի արել` արեցի». Վլադիմիր ԲարխոյանLadynews.am-ը գրում է.

Հայ երգարվեստի միակ եղբայր և քույր դուետը`Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները, բացի այն, որ վերջին շրջանում էկրաններին չեն երևում, նաև հանրությանը ներկայանում են որպես առանձին երգիչներ: Life.panorama.am-ը զրուցել է Վլադիմիր Բարխոյանի հետ և պարզել` արդյո՞ք նրանք այսուհետ հանդես են գալու միայն առանձին, ինչո՞վ է այժմ զբաղված Վլադիմիրը, ինչի՞ց է նա հոգնել, ինչի՞ հետ է կապված նրա վերջին ինքնաբացահայտումը և ու՞մ է պատրաստվում շնորհավորել կանանց տոներին:

Կարծես թե վերջին շրջանում շատ չեք երևում էկրաններինինչո՞վ կբացատրեք սա:Հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Համաձայն եմ: Վերջին շրջանում էկրաններին չեմ երևում, բայց միայն`էկրաններին:Իմ գործունեությունը չի ավարտվել, նոր երգեր եմ պատրաստում, և, ինչպես ասում են, գլուխս կախ աշխատում եմ: Այս պահին նոր երգ եմ պատրաստում, ընթանում են գործիքավորման աշխատանքները: Իսկ երաժշտական դադարը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հոգնել եմ ամեն անգամ նույն բանը անելուց`միևնույն համերգները, միևնույն իրավիճակը…

Վերջին շրջանում կարծես ձեր քրոջից անջատ եք հանդես գալիս. կշարունակեքառանձի՞ն երգել:

-Քրոջս հետ միշտ կմնանք դուետ, մեզ հանդիսատեսը ճանաչեց մեր առաջին երգով, որը մեր այցեքարտն է մինչև այսօր: Բայց առայժմ երկուսս զբաղված ենք առանձին երաժշտական գործունեությամբ:

Խաղում եք «Սիրո կամուրջ» մյուզիքլում. ի՞նչ տվեց այն ձեզ, կարծես այս կերպհանդիսատեսին ցույց տվեցիք նաև ձեր դերասանական տաղանդը:

-Դա մի հրաշալի մյուզիքլ է, որտեղ ես ինձ բացահայտեցի մի ուրիշ անկյան տակ: Մյուզիքլում ես բացահայտվեցի որպես դերասան, այն, ինչ երբեք չէի արել` արեցի (ծիծաղում է):

Համերգներով հաճախ եք լինում արտերկրում. այնտեղի հանդիսատեսն  ի՞նչպահանջներ ունի ձեզնից:

-Երբ արտերկրում հանդես ենք գալիս համերգներով, բացահայտում եմ մի բան.այնտեղի հայ հանդիսատեսը կարոտ է հայկական ամեն ինչին: Հարցը միայն երգը չէ. նրանք կարոտ են պարզապես շփման: Պիտի նշեմ նաև, որ դրսում ավելի տաք են ողջունում արտիստին, իսկ դա ավելի է ոգևորում մեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել