Թուրքական իշխանությունները արգելել են կինոթատրոններում Լարս ֆոն Տրիերի վերջին ֆիլմի «Նիմֆոմանուհու» ցուցադրությունը, այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Պատճառը ֆիլմում առկա սեքսի բաց տեսարաններն են:
Կինոկենտրոնի խորհուրդը, որը գտնվում է մշակույթի նախարարության հովանու տակ, քվեարկությամբ արգելել է ցուցադրությունը: Փետրվարին «Նիմֆոմանուհին» ցուցադրվել էր Ստամբուլի միջազգային անկախ կինոփառատոնում: Ֆիլմը պետք է հայտնվեր թուրքական էկրաններին «Խոստովանություն» վերնագրով:
Շատ ավելի ուշ «Նիմֆոմանուհին» փորձեցին արգելել:
Ռումինիայում, հետո ընդհանուր քննարկման արդյունքում արգելքն հանվեց, իսկ որոշումը ընդունած պետական աշխատողը ազատվեց աշխատանքից: Ռուսաստանում Կուբանի կինոթատրոնում թույլատրվում է ցուցադրել ֆիլմը կեսգիշերից հետո:
Հիշեցնեմ, որ Հայաստանում նույնպես տապալվեց ցուցադրությունը, այստեղ հրաժարվեց ցուցադրել անկախ կինոթատրոնը: Այս հարցում Թուրքիայի առավելությունը նրանումն է, որ գոնե այնտեղ կա կինոխորհուրդ, կա գործող մշակույթի նախարարություն, այստեղ որոշումը կառույցն է կայացրել, այլ ոչ թե կինոթատրոնի տնօրենն է որոշում ֆիլմը ցենզուրայից դուրս է, ընտանեկան է, թե պոռնոդրամա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել