Նկարում պատկերված են Լեոնարդո դի Կապրիոն և Ջորդան Բելֆորտը: Վերջինիս Լեոնարդոն մարմնավորել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում:
Ջորդան Բելֆորտ-նախկին միջնորդ (брокер), որը հաջողության հասավ կասկածելի միջոցներով: Նա խոշոր չափի մեքենայությունների համար դատապարտվեց 22 ամիս բանտային կալանքի: Այնուհետև, 1998թ.-ին գրեց «Ուոլ Սթրիթի գայլը» և «Ուոլ Սթրիթի գայլի որսը» գրքերը, որտեղ նկարագրում էր իր կյանքը՝ լի թմրանյութերով, փողերով և կանանցով, ինչպես նաև պատվանդանից իր կայծակնային անկումը: Դրանք տպագրվեցին աշխարհի 40 երկրներում և թարգմանվեցին 18 լեզուներով: Նա դրանով նաև ապացուցեց իր՝ թմրանյութերի կախվածությունից բուժվելը:
Նրա մասին ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2012 թ.-ի օգոստոսին, իսկ վարձույթում հայտնվեց 2013 թ.-ի դեկտեմբերին:
«Time» ամսագիրը նշում է, որ ֆիլմի որոշ թվացյալ լուծումները իրականում նկարագրված են նրա գրքում և նրա մասին «Forbes»-ի հոդվածներում: Ջորդան Բելֆորտը ճանապարհորդում էր երկրով մեկ և հռետորության կուրսեր դասավանդում:
2013 թ.-ի վերջին տեղեկություններով Բելֆորտը ապրում է Մանհեթեն Բիչում և նշանված է: Նա մինչ այս երկու անգամ արդեն ամուսնացած է եղել:
Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.com/2014/03/blog-post_3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




