1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) ջրային պոլոյի նախկին առաջավոր խաղացող, գլենդելաբնակ հայ երիտասարդի դեմ երկուշաբթի բռնաբարության մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակը՝ փոխանցում է Glendale News Press-ը:

19-ամյա Հակոբ Ղափլանյանն իրեն մեղավոր չի ճանաչել Լոս Անջելեսի Գերագույն դատարանի առջև: Նրա համար 590 հազար դոլարի գրավ է սահմանվել: 

Մեղադրանքները կապված են սեռական բռնության երեք ենթադրյալ զոհերի հետ: Նրանց խոսքով՝ դեպքերը տեղի են ունեցել 2012-ի հոկտեմբերի 1-ից 2013-ի ապրիլի 2-ը:

Հայազգի երիտասարդին ձերբակալել են փետրվարի 28-ին:

Մեղադրանքների հաստատման դեպքում Ղափլանյանին սպառնում է 37 տարի 4 ամիս ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել