Panorama.am-ը գրում է.
«Հայրենադարձված Մամիկոն Խոջոյանն այս պահին անցնում է հետազոտություն` Իջևանի Բժշկական կենտրոնում»,-Panorama.am-ին տեղեկացրեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը` նշելով, որ ինքը չի տեսել համագյուղացուն, քանի որ հայրենադարձվելուց անմիջապես հետո վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:
«Սպասում ենք, որ երեկոյան 7-ից հետո նա արդեն տանը կլինի… եթե ոչ մի լուրջ խնդիր չլինի»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի մոտ է նրա դուստրը:
Իջևանի ԲԿ-ից Panorama.am-ին հաստատեցին այն փաստը, որ Մ.Խոջոյանը նրանց մոտ է գտնվում հետազոտման նպատակով, սակայն հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին, քանի որ Պաշտպանության նախարարությունից են արգելել որևէ տեղեկություն հրապարակելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



