Զարգացած երկրներում ամեն տարի սննդային թունավորման միլիարդավոր դեպքեր են գրանցվում, և միլիոնավոր դեպքերում դրանք ավարտվում են մահվան ելքով: Ամենախոցելի մարդկանց թվին են պատկանում երեխաները, տարեցները, հղի կանայք և թույլ իմունային համակարգով մարդիկ: Այնուամենայնիվ, պետք չէ հուսահատվել: Թույների այս հակիրճ ցուցակը կօգնի ձեզ խուսափել սննդային թունավորումից:

 14  Բոտուլիզմ

Այս թույնը ամենից հաճախ հանդիպում է տնային պայմաններում պատրաստված պահածոների մեջ, օրինակ, ոլոռի կամ կանաչ լոբու պահածոների: Այն կարող է լինել նաև ոչ բավարար ջերմաստիճանում եռացված կամ ոչ պատշաճ կերպով պահպանված ռեստորանային սննդամթերքի մեջ: Բոտուլիզմ կարող է առաջանալ նաև մեղրի մեջ առկա բեղմնիկներից:

Botulism found in canned food

 13  Բիսֆենոլ A

Վերջերս մի խումբ փորձագետներ փորձարկել են 10 հայտնի ընկերության պահածոյացված մթերքները և դրանց բոլորի մեջ հայտնաբերել են բիսֆենոլ A: Սա թույնի նման հորմոն է: Վերջերս ապացուցվել է, որ այն բացասաբար է ազդում մարդու ԴՆԹ-ի վրա և սպանում կնոջ ձվարանային բջիջները, ինչի հետևանքով ապագա սերունդների մոտ կարող է առաջանալ Դաունի համախտանիշ և ամլություն: Թեպետ ոչ մի տեսակի սննդամթերքի մեջ չպետք է բիսֆենոլ A պարունակվի, այն հաճախ պարունակվում է երեխաների համար նախատեսված սննդամթերքի մեջ: Այն ապուրները և մակարոնեղենը, որ փորձարկվել էին փորձագետների անցկացրած հետազոտության ընթացքում, ևս նախատեսված էին երեխաների համար:

 12  Կամպիլոբակտերիա

Կամպիլոբակտերիան լինում է թռչունների և որոշ կենդանիների արտաթորանքում: Այս բակտերիան ներթափանցում է մարդկանց, հատկապես երեխաների օրգանիզմ` չպաստերիզացված կաթի և վատ պատրաստված թռչնամսի օգտագործման հետևանքով: Չպաստերիզացված կաթը վտանգավոր է, քանի որ այն բակտերիաների ոչնչացման համար անհրաժեշտ վերամշակման չի ենթարկվում: Խնդրի լուծումը բավականին պարզ է. պարզապես պետք է խուսափել չպաստերիզացված կաթի և դրանից պատրաստված պանրի օգտագործումից, իսկ կենդանական ու թռչնի միսը լավ լվանալ ու լավ եփել:

cafeteria is a primary source of food-related poisoning

 11  Կլոստրիդիում

Կլոստրիդիումը հանդիպում է մարդկանց և տարբեր կենդանիների արտաթորանքի մեջ: Երեխաները հաճախ հիվանդանում են կլոստրիդիումով, եթե նրանց կերակրողը կերակրելուց առաջ ինչպես հարկն է չի լվացել իր ձեռքերը, կամ եթե սնունդը երկար ժամանակ սառնարանից դուրս է մնացել:  

Թեպետ սննդային թունավորումների հիմնական աղբյուրը ճաշարաններն են, պանրից թունավորվող մարդկանց մեծամասնությունը թունավորվում են հենց տանը համտեսած պանրից: Պանիրը կարող է պարունակել այնպիսի միկրոօրգանիզմներ, ինչպիսին է, օրինակ, կլոստրիդիումը: Կլոստրիդիումից թունավորվելու հետևանքով կանանց մոտ կարող է վիժում առաջանալ, ուստի փորձագետները խորհուրդ են տալիս հղի կանանց հղիության ընթացքում նվազեցնել պանրի օգտագործումը:

 10  Աղիքային ցուպիկ

Ահա մի այլ օրգանիզմ, որը հանդիպում է մարդկանց և կենդանիների արտաթորանքի մեջ: Այս միկրոբը կարող է տարածվել, եթե սննդի հետ գործ ունենալիս չպահպանվեն սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Թունավորման ծանր դեպքերը հաճախ գրանցվում են վատ եփված աղացած միս ուտելու կամ խնձորի հյութ ըմպելու հետևանքով: Անլվա միրգ կամ բանջարեղեն օգտագործելը ևս կարող է հիվանդության պատճառ դառնալ: Բազմաթիվ կանաչիներ, այդ թվում՝ սպանախը, հազարը, եղերդակը և ճարճրուկը կարող են թունավորման հանգեցնել:  Կանաչիները կարող են աղտոտվել կեղտոտ ջրից, աղբից կամ անգամ կեղտոտ ձեռքերից: Թունավորումից խուսափելու համար մանրակրկիտ կերպով լվացեք կանաչեղենը: Մի սննդամթերքի բակտերիաները կարող են փոխանցվել մյուսին, եթե, օրինակ, նույն դանակն օգտագործեք երկու տարբեր սննդամթերք կտրատելու համար: Այդ դեպքում թունավորումը կարող է կրկնակի վտանգավոր լինել և ավելի արագորեն տարածվել: Լոլիկները ևս վտանգավոր մթերք են համարվում, քանի որ դրանք հաճախ օգտագործվում են հում վիճակում, իսկ բազում բակտերիաներ եփելու ընթացքում են մեռնում: 

Salmonella found in eggs

 9  Սալմոնելլա

Սալմոնելլան հաճախ է հանդիպում կենդանիների և թռչունների մսի ու ձվերի մեջ: Այսպիսով, սալմոնելլա բակտերիան կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ հում կամ թերխաշ ձվերի, վատ եփված մսի կամ չպաստերիզացված կաթի օգտագործման հետևանքով: Սալմոնելլայից խուսափելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Օրինակ՝ եփված միսը չի կարելի դնել այն նույն ափսեի մեջ, որտեղ այն գտնվել է հում վիճակում, եթե այդ ափսեն կանխավ չի լվացվել: Սալմոնելլա տեսակի բակտերիան կարող է թաքնված լինել ձվի ներսում: Ուստի պետք է խուսափել հում ձվի և բազմաթիվ այլ հում սննդամթերքների օգտագործումից:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել