Emedia.am-ը գրում է.

Ռուսական «Газпром» ընկերությունն այս տարվա ապրիլից Ուկրաինային գազն այլևս արտոնյալ պայմաններում չի տրամադրի:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` «Газпром» ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Միլերի խոսքերով` ուկրաինական կողմը չի կարողացել մարել անգամ փետրվար ամսվա պարտքն ամբողջությամբ:

Իսկ Ռուսաստանի վարչապես Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է գազային արտոնությունների վերացման մասին: Դրա հետ մեկտեղ վարչապետը Միֆինին հանձնարարել է նաև վերանայել Ղրիմին 2-3 միլիարդ դոլար կրեդիտ հատկացնելու հնարավորությունը` վառելիքի պարտքը մարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել