Russia Today-ի հաղորդավարուհին եթերում դատապարտել է ռուսական ներխուժումն Ուկրաինա (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Russia Today հեռուստաալիքի հաղորդավարուհի Էբի Մարտինն իր Breaking the Set ծրագրի եթերում դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան»: Ծրագիրը եթեր է արձակվել մարտի 3-ին:

Ավարտելով հաղորդումը՝ Մարտինը հայտարարել է, որ ցանկանում է իր կողմից խոսք ասել Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամի մասին: «Այն, որ ես աշխատում եմ RT-ում, չի նշանակում, որ ես չունեմ խմբագրական անկախություն: Ընդգծում եմ, որ կտրականապես դեմ եմ ինքնիշխան պետությունների գործերին ցանկացած երկրի միջամտությանը: Այն, ինչ արել է Ռուսաստանը, սխալ է»:

Հաղորդվարուհին ասել է, որ մտադիր չէ իր ծրագրի եթերում պաշտպանել «ռազմական ագրեսիան»:

Մարտինը հայտարարել է, որ կարեկցում է բոլոր ուկրաինացիներին, ովքեր հայտնվել են համաշխարհային տերությունների շախմատում՝ իսկական պարտվողի դերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել