Armnewstv.am-ը գրում է.
ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստում դատապարտել է ՌԴ դիքորոշումը Ուկրաինայի հարցում: Կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա ասել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը:
Սա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստն է փետրվարի քսանից հետո, երբ նիստ էր հրավիրվել ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար: Այն ժամանակ զանգվածային սպանություններ դեռ չէին սկսվել: Առաջիկայում սպասվում է ԵՄ երկրների ու կառավարության ղեկավարների հանդիպումը: Եվրոպան կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նաև վերահաստատել է Կիևի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ