Նախարարը համաձայն է, որոշումն էլ 5 տարի առաջ է ընդունվել` Գառնիի տաճարի մոտ կառուցվելու է սրճարանYerkir.am-ը գրում է.

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու որոշումը, պարզվում է, 5 տարվա պատմություն ունի:   2009-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի քննարկման թեման սրճարանի կազմակերպման նախագծի էսքիզային առաջարկի քննարկումն է եղել, որին մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ մի շարք ճարտարապետներ:  

Արդյունքում որոշվել է` մեջբերենք քաղվածքից.«Սկզբունքորեն հավանության արժանացնել նախագծի էսքիզային առաջարկին, սահմանել սահմանափակումներ ուտեստների եւ խմիչքների վերաբերյալ, պահանջել հնագետների կարծիքը, եւ անցնել աշխատանքային նախագծի մշակմանը»:   Ստացվում է` Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու թույլտվություն տվողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Մշակույթի նախարարության որոշումը զարմացրել ու զայրացրել է բոլորին, սակայն նախարարին կարծես այնքան էլ չի մտագոհում այս փաստը:  

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն դիմել է Աբովյանի ոստիկանություն, տեղեկացրել, որ շինարարությունը տեղի է ունենում լրիվ ապօրինի, եւ պահանջել շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել