Գիտնականները և հետազոտողները պարզել են, որ Վանգայի կանխատեսումների 80%-ն իրականանում է: Սակայն, հավանաբար, այն 100%-ով է ի կատար ածվում, իսկ մնացած 20%-ը անհնար է հասկանալ: Օրինակ՝ Վանգան կանխատեսել էր «Կուրսկ» սուզանավի խորտակումը:

Այս հոդվածում մենք ցանկանում եք պատմել Վանգայի մի կանխատեսման մասին, որը նա կատարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ: Ինչպես երևում է, այն աստիճանաբար սկսում է իրականանալ: Ահա և կանխատեսումը. 

...«Շուտով աշխարհ կգա Հնագույն ուսմունքը.... 

Ինձ հարցնում են. «Արդյո՞ք այդ ժամանակը շուտ է գալու» :

Ո՛չոչ շուտովՍիրիան դեռևս չի կործանվել! 

Գոյություն ունի հին հնդկական ուսմունք՝ «Սպիտակ Եղբարության Ուսմունքը»: 

Այն տարածվում է ամբողջ աշխարհով: 

Նրա մասին կտպագրեն նոր գրքեր, որոնք կկարդան ամբողջ աշխարհում: 

Դա լինելու է «Հրեղեն Աստվածաշունչը»: Կգա մի օր և բոլոր կրոնները կանհետանան: 

Կմա միայն «Սպիտակ Եղբայրության Ուսմունքը»: 

Այն Երկիրը կծածկի սպիտակ գույնով, և նրա շնորհիվ մարդիկ կփրկվեն: 

Նոր ուսմունքը կգա Ռուսաստանից: Նա առաջինը կմաքրվի: 

Սպիտակ Եղբայրությունը կտարածվի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում: 

Դա տեղի կունենա 20 տարուց և ոչ ավելի շուտ:   

20 տարուց կհավաքեք առաջին մեծ բերքահավաքը»:   

Պարզություն մտցնելու համար հարկ է նշել, որ Վանգայի կանխատեսումը գրանցվել էր 1978թ.-ին: Բացի այդ, պետք չէ բացառել նաև սխալ թարգմանության հավանականությունը, քանի որ Վանգան խոսում էր շատ հազվադեպ հանդիպող բուլղարական բարբառով: Սակայն փորձենք բացահայտել, թե ինչի մասին է խոսքը, և թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում: 

Հասկանալի է, որ 80-90-ականներին այս կանխատեսումներն իրական անմտություն են թվացել: Սիրիային ոչ մի գլոբալ իրադարձություն չէր սպառնում: Իսկ ներկայումս դա արդեն անմտություն չի թվում, քանի որ կոնֆլիկտը Մերձավոր Արևելքում աստիճանաբար կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ: 

Ինչպես պնդում էր Վանգան, Սիրիայի կործանումից հետո տեղի կունենա Ռուսաստանի վերածնունդը, և դա հակառակ այն ամենին, ինչ մենք հիմա տեսնում ենք: Եվ Ռուսաստանը կդառնա համար առաջին երկիրը: Նույնիսկ ավելի հզոր, քան ԽՍՀՄ-ը: 

Ինչպե՞ս է դա հնարավոր և ի՞նչ «Սպիտակ Եղբարյության Ուսմունքի» մասին է խոսքը:  

Հավանական է իրադարձությունների հետևյալ զարգացումը: Սիրիայի կործանումից հետո կսկսվի պատերազմ և իսլամիստների հոծ բազմությունները կուղղվեն դեպի Ռուսաստան և Եվրոպա: Եվ ամենայն հավանակնությամբ, երկու կողմերում էլ հաջողություն կունենան:  

Եվրոպայում մահմեդականներն ամեն ինչ կավերեն: Հռոմի Պապը հավանաբար կսպանվի: Ի զուր չեն ասում, որ Հռոմի հաջորդ պապը վերջինն է լինելու: Այդ մասին ասում է նաև երրորդ Ֆատիմյան կանխատեսումը, որը հրապարակվել էր 100 տարի առաջ: Ահա դրա տեքստը. 

«Նախորդ երկու մասերից, որոնք ես Ձեզ բացատրեցի, Տիրամոր ձախ կողմից և մի փոքր վերևից մենք Հրեշտակ ենք տեսել՝  ձախ ձեռքում հրե սուրով: Սուրն կրակի լեզուներ էր բաց թողնում, որոնք այնպիսի տեսք ունեն, կարծես թե ցանկանում են այրել ողջ աշխարհը, բայց դրանք հանգչեցին Տիրամորից աջ ձեռքից եկող փայլից: Հրեշտակը, աջ ձեռքով ցույց տալով հողը, բարձր ձայնով  բղավեց «Վրեժ!, Վրեժ!, Վրեժ!»:

Եվ մենք տեսանք Աստծո անսահման լույսը, որը նման է նրան, երբ մարդիկ հայելու կողքով անցնելիս տեսնում են իրենց արտացոլանքը: Մեզ թվաց, թե Սպիտակ հանդերձանքով հոգևորականը Տեր Հայրն է: Մյուս եպիսկոպոսները, քահանաները, կրոնավոր տղամարդիկ և կանայք բարձրանում են քարքարոտ լեռը, որի գագաթին դրված էր անմշակ փայտերից պատրաստված մեծ Խաչ: Նախքան գագաթին հասնելը, Տեր հայրը, դողացող քայլվածքով և ցավից ու վշտից տառապելով, անցավ մեծ քաղաքի կողքով, որը կիսաավերված էր: Նա աղոթում էր ճանապարհին հանդիպած մահացածների հոգիների համար: Լեռան գագաթին ծնկաչոք հասնելուց հետո մեծ Խաչի մոտ նա սպանվեց մի խումբ զինվորների կողմից, որոնք փամփուշտներով և նետերով կրակում էին նրա վրա, և նույն կերպ մեկ մյուսի ետևից մահացան մյուս եպիսկոպոսները, քահանաները, կրոնավոր տղամարդիկ և կանայք և տարբեր կոչումներով և պաշտոններով աշխարհիկ այլ մարդիկ: Խաչի երկու թևերի տակ կանգնած էին երկու Հրեշտակ: Յուրաքանչյուրը ձեռքին բյուրեղապակյա սափորներ էին, որոնց մեջ հավաքում էին նահատակների արյունները և արյուրը ցողում էին Աստծոն հետևող հոգիների վրա»:

Ինձ թվում է՝ այստեղ նկարագրված է պապական ողջ տոհմի մահապատիժը: Բացի արմատական իսլամիստներից, ուրիշ ոչ ոք չի կարող այդպիսի հանցագործություն կատարել:

Շատերը կասեն, որ սա իրական անմտություն է, և եվրոպական բանակները հեշտությամբ կցրեն վայրի իսլամիստներին, բայց Դուք երբևէ մտածե՞լ եք, թե որքան իսլամիստներ են արդեն ծառայում եվրոպական բանակներում՝ օրինակ ֆրանսիականում կամ գերմանականում: Ամենայն հավանականությամբ, բանակում նրանց թիվն ավելի շատ է, քան մահմեդականների թիվը բնակչության մեջ: Մի խոսքով, Վանգայի կանխատեսումների համաձայն՝ Եվրոպան մատնված է անհույս կործանման:

Իսկ Ռուսաստանում ամեն ինչ մի փոքր տարբեր է լինելու: Իսլամիստները սկզբում հաջողություններ են ունենալու, որը կհանգեցնի իշխանության տապալմանը և ժողովրդին կստիպի միավորվել: Բայց դրա համար գաղափարախոսություն է հարկավոր: Կաշառակեր գործիչների համար ոչ ոք արյուն չի թափի: Եվ այդ ժամանակ Ռուսաստանի միավորող ուժը կդառնա հիմնական վեդական ուսմունքը: Այն եկել է Հնդկաստանից և քրիստոնեությունից ավելի հին է: Ինչո՞ւ է Վանգան այդ մարդկանց սպիտակ եղբայրություն համարել, հեշտ է կռահել՝ նայելով նրանց զգեստներին: Ի դեպ, վեդիստների մոտ գոյություն ունի կրակի պաշտամունք, որը շատ կարևոր տեղ է զբաղեցնում:   

Իսկ հետո թե ինչպես է ընթանալու պատերազմը, արդեն պարզ է: Ռուսները վեդական կրոնը կտարածեն ողջ աշխարհով, որից հետո, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի վերականգնի պապական գահը:

Ահա թե ինչպիսինն է լինելու 3-րդ համաշխարհային պատերազմը, եթե հավատանք կանխատեսումներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել