Կրասնոդարում հավաքականին դիմավորեցին հայ երկրպագուները (Լուսանկարներ, տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:
Կրասնոդարում Հայաստանի ընտրանուն դիմավորել են ՖԱՖ-ի մոտ 100 անդամներ: Հավաքականի ֆուտբոլիստները մոտ 15 րոպե լուսանկարվել են երկրպագուների հետ:


Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում: Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել