Tert.am-ը գրում է.

«Օսկարի» արարողությանը պիցցա առաքելու համար ամենամեծ թեյավճարին է արժանանում… Էդգար Մարտիրոսյանը, գրում է ABC News-ը` հայտնելով, որ միջոցառման հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը խոշոր թեյավճար է տվել պիցցայի առաքման համար:

 Big Mamas and Big Poppas Pizzeria Hollywood-ի առաքիչ Մարտիրոսյանը 1000 ԱՄՆ դոլար թեյավճար է ստացել իր աշխատանքի համար. երեկ նա պիցցա էր բերել «Օսկարի» միջոցառմանը` կերակրելով Ջուլյա Ռոբերթսին, Բրեդ Փիթին, Մերիլ Սթրիփին և այլ աստղերի` հենց հանդիսության դահլիճում:

 Այսօր Մարտիրոսյանը հայտնվել է ԴեՋեներեսի հայտնի հեռուստաշոուի ժամանակ: Նա խոստովանել է, որ շոկի մեջ է եղել: Հատկապես հուզված է եղել` տեսնելով իր սիրելի դերասանուհիներից մեկին` Ջուլյա Ռոբերթսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել