Emedia.am-ը գրում է.

Ֆրանսիայում մահացել է աշխարհում արհեստական սիրտ ունեցող առաջին տղամարդը, ում սրտի փոխպատվաստում էին արել 75 օր առաջ: 76-ամյա հիվանդը մահացել է սրտի սուր անբավարարությունից:

Ինչպես հաղորդում է НТВ հեռուստաալիքը, փարիզյան Ժորժ Պոմիդուի անվան հիվանդանոցի բժիշկները դեռ վաղ են համարում պաշտոնապես հայտարարել հիվանդի մահվան պատճառը, արդյո՞ք դա կապված է արհեստական սարքի հետ, թե՞ ոչ: Նրանք միայն նշել են, որ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած փոխպատվաստումից հետո նա արագ վերականգնվում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել