«Մեր փոփ երգիչների մեծ մասը ոչինչ են առանց մեզ».  ԴերՀովաLife.panorama.am-ը գրում է.

Երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովան  արդեն 11 տարուց ավելի է` ապրում  և ստեղծագործում է Հայաստանում: Ամերիկյան երգի շուկայում հաջողություններ գրանցելուց հետո նա հայտնվեց հայկական երգի շուկայում: Life.panorama.am-ը զրուցել է ԴերՀովայի հետ` պարզելու` ի՞նչ փոխվեց նրա կյանքում Հայաստան գալուց հետո, որքանո՞վ է վերջինս արդյունավետ համարում հայ աստղերի հետ իր համագործակցությունները, արդյո՞ք ինքը  գնահատված է  և ինչի՞ պակաս ունի գործիքավորողը:

-Արդեն  տևական ժամանակ է`ապրում եք Հայաստանում, ձեր ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ կորուստը ո՞րն է եղել`  Հայաստան գալուց հետո:

-Երբ Կանադայից եկա Հայաստան, արդեն մեծ հաջողությունների էի հասել կարիերայում և աշխատանքն արտասահմանում շարունակելու շատ նոր առաջարկներ ունեի: Բայց հոգիս ուրիշ բան էր փնտրում. նոր միջավայր, նոր շունչ: Իսկ կորուստների մասին անիմաստ եմ համարում խոսել: Պետք է ասեմ, որ իրոք, շատ ուրախ եմ, որ եկա Հայաստան: Այստեղ ես զարգացում եմ նկատել իմ աշխատանքի մեջ, ինչպես նաև անձնական կյանքումս շատ լավ փոփոխություններ են եղել:Ունեմ ընկերներ, որոնց  երբեք չէի ունենա մեկ այլ երկրում: Դա արդեն ինձ համար ամեն ինչ արժե:

-Ձեր կեղծանունըԴերՀովաո՞վ է մտածելև ինչու՞ եք հատկապես այդ անունն ընտրել:

-Քանի որ  սփյուռքահայ եմ,  մեր հայկական տառերի հնչողությունը տարբերվում է Հայաստանի հայերենից, ԴերՀովա անունը ծնվեց հենց իմ ազգանունից: Մենք Տեր-Հովակիմյանի փոխարեն ասում ենք` Դեր-Հովագիմյան:

-Աշխատել եք մի շարք հայ երգիչ-երգչուհիների հետ, դեռևս չե՞ք նշմարում մեկին, ով կարող է համաշխարհային շուկայում քայլեր անել:

-Այդ ցանկությունն առաջին օրվանից եղել է ինձ մոտ: Ասեմ, որ մենք ունենք շատ տաղանդավոր երգիչներ, ովքեր արտասահմանցի երգիչների հետ կարող են մրցակցել, ուղղակի խնդիրն այն է, որ շատերը կոմպլեքսավորված ու էգոիստ են: Մեր շատ երգիչներ փորձում են նմանվել արտասահմանցի երգիչներին, այլ որ թե գտնել իրենց սեփական ոճը: Համաշխարհային շուկա մտնելու համար երգիչը ոչ միայն լավ ձայն պետք է ունենա, այլ նաև լինի համարձակ և յուրահատուկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել