Tert.am-ը գրում է.
Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, և գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն. այսօր «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը (EV Consulting) և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ժամանակ նշեց «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը։
Ըստ նրա՝ բարձրագույն կրթություն ունեցող բնակչության մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ կազմում է 50%: Գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժնով Հայաստանը մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին՝ 19%:
«Հայաստանում նկատվում է ավելի ուշագրավ երևույթ՝ աշխատուժի մեջ չընդգրկված, բայց բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժինը: Սա կրթության «ձևական բնույթի» մասին է խոսում, «դիպլոմի» որպես որոշակի սոցիալական կարգավիճակի արտահայտման լայն տարածումը երկրում»,– ասվում է զեկույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



