Հայաստանյան ընդիմության որոշ գործիչներ Վահե Ավետիսյանի մահն օգտագործում են իրենց քաղաքական շահերի համար: Հատկապես Լևոնական ակտիվիստները Հարսնաքարի մոտ Վահե հիշատակի մոմավառությունը փորձ արեցին վերածել ցույցի ու սկսեցին քաղաքական պահանջներ ներկայացնել: Կարծում եմ սա բարոյական չէ: Վահեի հարազատները այս պարագայում ճիշտ կլիներ, որ հայտարարությամբ հանդես գան և պահանջնեն, որ իրենց դժբախտության վրա չփորձեն քաղաքական կրքեր բորբոքել: Սա հենց անբարոյականություն է, որ կա:
Եվ այս ամենը քիչ չէ հիմա էլ պահանջում են, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Եթե անգամ ընդունենք, որ Հայրապետյանը իր մեղքի բաժինն ուներ Հարսնաքարում տեղի ունեցած ողբերգության մեջ, այնուամենայնիվ սխալ է ուրանալ նրա հսկայական ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր աշխարհում 55-րդն է, մի քանի ամիս առաջ 41-րդն էր... Հիշե´ք որ հորիզոնականում էր մեր հավաքականը մինչ Հայրապետյանի ՀՖՖ-ի ղեկավար լինելը` 100-րդը լավագույն դեպքում:
Այսօր մենք հպարտանում են Յուրա Մովսիսյանի խաղով... Իսկ ո՞ւմ շնորհիվ է, որ Մովսիսյանը խաղում է մեր հավաքականում` Հայրապետյանի: Գնաց, խնդրեց, ՀՀ քաղաքացի դարձրեց, բերեց մեր հավաքական: Հպարտանում ենք Օզբիլիսով... նորից` գնաց, խնդրեց, ՀՀ քաղաքացի դարձրեց, բերեց մեր հավաքական... Հիմա էլ բանակցություններ էր վարում, որ Նորայր Մամեդովը գա Հայաստանի հավաքական...
Ոչ ոք բարոյական իրավունք չունի պահանջելու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից քանի մեր հավաքականը նրա օրոք հաջողությունների է հասնում ու հաղթանակներ տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: