Armnewstv.am-ը գրում է.
Ձորաղբյում բրուցելիոզ հիվանդություն վաղուց չէր եղել: Վարակի աղբյուրը չեն կարողանում գտնել: Գյուղապետը հնարավոր է համարում, որ ուրիշ համայնքներից է հիվանդությունը Ձորաղբյուր ներխուժել: Ե՞րբ ամբողջովին կվերանա հիվանդությունը Ձորաղբյուրից, Անասնաբուժության տեսչության պետը հստակ չգիտի: Նա նշում է, որ մինչեւ վերջին անասունը մի քանի անգամ լաբորատոր ստուգման կենթարկվի, որից հետո կներկայացվի վերջնական արդյունքը:
Բրուցելիոզի առանձին տեսակներ մի կենդանական տեսակից փոխանցվում են մյուսին: Մարդը կարող է վարակվել այդ հիվանդությամբ, եթե անասունի կաթը օգտագործի` առանց եռացնելու, կամ միսը` առանց եփելու: ՍԱՊԾ-ն դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը` ստուգելու համայնքում բրյուցելիոզով վարակված մարդիկ կա՞ն, թե ՞ ոչ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



