Araratnews.am-ը գրում է.
Հստակ է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում հասնեն գագաթնակետին, ներխուժումը կարող է իսկական աղետի վերածվել Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Այս մասին հաղորդում է Time-ը։
«Մի քանի պատճառ կա, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի կարող հաղթած դուրս գալ այս հակամարտությունից։ Լավագույն դեպքում այդ ամենը կորակվի որպես «պյորոսյան հաղթանակ», իսկ վատագույնում՝ աղետն անխուսափելի է։
Ռուսաստանում Ուկրաինա զորք մտցնելու գաղափարին դեմ է բնակչության 73 տոկոսը։ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների արդեն 30 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանում կարող են սկսվել այնպիսի ելույթներ, որոնք տապալեցին Ուկրաինայի իշխանություններին։ Մյուս պատճառը տնտեսական է։ Երկուշաբթի օրը ռուսական ֆոնդային բորսաները փլուզվեցին ավելի քան 10 տոկոսով։ Ամենացածր մակարդակի է հասել նաև ռուբլի/դոլար հարաբերակցությունը։
Այս «արկածախնդրությունում» Ռուսաստանին չեն աջակցում նաև նրա վաղեմի դաշնակիցները։ Օրինակ Ղազախստանը կոչ է արել կողմերին բացառել զինված բախումը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արևմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացումը կարող է խորանալ, իսկ պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Պուտինի դեմ, կարող են հանգեցնել նրա շրջապատի երկպառակտությանը»։



