1in.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսը պետք է օպերատիվ կերպով հավանության արժանացնի Ուկրաինայի օգնության միջոցառումները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Հույս ունեմ, որ դա տեղի կունենա առաջնահերթ կարգով: Այդ հարցում չպետք է լինի կուսակցական դիմակայություն»,- ասել է Օբաման: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պետք են միջազգային դիտորդներ ու միջնորդներ: «Մենք պետք է կարողանանք նվազեցնել լարվածությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ԱԽ-ում հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ է Ղրիմի շուրջ իրավիճակի կարգավորման համար միջազգային առաքելության պարտադրմանը:

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել մի շարք տնտեսական և դիվանագիտական միջոցառումներ, որոնք կմեկուսացնեն Ռուսաստանին և բացասական ազդեցություն կունենան նրա տնտեսության և աշխարհում նրա դիրքի վրա, եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն հետագծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել