Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Հայկ Գրիգորյանը Subaru մակնիշի 06 PP 099 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել ճանապարհի բաժանարար բետոնին, պոկել բաժանարար գոտում եղած ծառը և գլխիվայր շրջվելով հայտնվել հանդիպակաց գոտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխիվայր շրջվելուց հետո մոտ 150 մետր սահելով հարվածել է դեպի Երևան ընթացող Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Վիգեն Վարդանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 PO 969 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից գլխիվայր շրջվալ առաջ է սահել և հարվածել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ավագյանի Chevrolet Niva մակնիշի 08 LU 837 համարանիշի ավտոմեքենային: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել