Արդյո՞ք մարդկանց հոգիները մահվանից հետո լքում են մարմինըLife.panorama.am-ը գրում է.

Բժիշկներն ասում են, որ գտել են «այն աշխարհից վերադարձած» մարդկանց պատմությունների բացատրությունը:

«Մեռնող հիվանդների էլեկտրոէնցեֆալոգրամային հետազոտությունը ցույց է տվել, որ մահից անմիջապես առաջ էլեկտրական ակտիվության բարձրացում է տեղի ունենում»,- պնդում է հոդվածագիր Ջոնաթան Լիքը:

Բժիշկները ենթադրում են, որ կլինիկական մահ տարած մարդկանց զգացումների պատճառը կարող լինել հենց այդ էլեկտրական ակտիվության բարձրացումը: Հետազոտողների կարծիքով, հնարավոր է, որ հենց դրանով են պայմանավորված կլինիկական մահ վերապրածների այն զգացողությունները, թե ճախրում են իրենց մարմնի վրայով, կամ անցնում են վառ լույսի միջով:

Հոդվածում ասվում է, որ շատ մարդիկ այդ երևույթը կապում են կրոնական հավատալիքների և հանդերձյալ կյանքի մասին տեսության հետ, սակայն գիտնականները դա ժխտում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել