1in.am-ը գրում է.
Սահարայից հարավ կարող է օվկիանոս եղած լինել, իսկ Աֆրիկան և Հարավային Ամերիկան կարող էին միանգամայն այլ տեսք ունենալ՝ պարզել են գերմանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Geology գիտական ամսագրում:
Նրանք նման եզրակացության են եկել՝ վերստեղծելով 130 մլն տարի առաջ տեղի ունեցած Գոնդվանա գերմայրցամաքի մասնատումը՝ հիմվելով եռաչափ մոդելավորման մեթոդի և տեկտոնական սալիկների մասին տվյալների վրա:
Սկզբում Գոնդավայի կազմում եղել են Աֆրիկան, Հարավային Ամերիկան, Անտարկտիդան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արաբիան, Մադագասկարն ու Հնդկաստանը: Սակայն 130 մլն տարի առաջ գերմայրցամաքը բաժանվեց երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Առաջինի կազմում եղել են Աֆրիկան՝ Արաբական թերակղզու հետ, և Հարավային Ամերիկան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_255062.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել