Սլաքը ռաբիզ երգիչ Թաթուլի կարծիքն է հարցրել Հարսնաքարի մասին: Դուք վերջն եք!!!
Տես նյութն ամբողջությամբ՝
Երգիչ Թաթուլ Ավոյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգալի միջադեպից հետո կրկին պատրաստ է այնտեղ երգել և ուրախացնել ժողովորդին: Այս մասին նա հայտնեց Slaq.am-ին տված հարցազրույցում:
-Թաթուլ, «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգալի միջադեպը որևէ սպի չթողե՞ց Ձեր հոգում: Արդյո՞ք պատրաստ եք կրկին երգել այնտեղ:
- Ախր ես այդ քաղաքականության պահերում ի՞նչ կապ ունեմ: Ինձնից հասնում է մարդկանց ուրախություն պարգևել և ես ինչքան կարողանում եմ` դա «Հարսնաքարում» կլինի, թե այլ ռեստորանում, անում եմ: Ով էլ լինի, իհարկե տհաճ բան է եղել, բայց այդ մանրուքների մասին մենք գործ չունենք, ավելի լավ է մեր գործով զբաղվենք:
Իմ համար ցանկալի կլինի, որ այս ամեն ինչը վերջանա, հարթվի: Ժողովուրդը ամեն տեղ սիրում է իր ուրախությունը անել, որտեղ կուզենան թող ուրախությունը անեն: Որտեղ մարդ իր հարսանյաց հանդեսը ուզում է անի, ես պատրաստ եմ գնալ ուրախացնել, ինձ համար ի՞նչ կապ ունի, թե դա որտեղ է: Եթե մարդիկ մի տեղ միջոցառում են անում, ես պարտավոր չե՞մ գնալ ու նրանց ուրախացնել:
-Ի՞նչ եք կարծում այս դժբախտ միջադեպի համար ո՞վ է իրականում մեղավոր, միայն «ախրաննիկի»-ն պատժելը ճի՞շտ է:
- Ինչու՞ եք այդ հարցերով զանգել ինձ, այդ հարցով այնքան մարդիկ կան զբաղվող:
-Պարզապես որպես քաղաքացի Ձեր տեսակետը հետաքրքիր է:
-Հասարակ քաղաքացին իրավունք չունի իր քիթը մտցնել ամեն տեղ: Դրա համար այնքան մարդիկ կան դրանով զբաղվող հանրապետության մասշտաբով... Մենք պետք է մեր երգը երգենք, ժողովուրդն էլ պարի, ի՞նչ գործ ունենք սենց հարցերի մեջ:
-Արդյո՞ք ճիշտ եք համարում ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը: Արդյո՞ք Դուք ցանկանում եք ունենալ մի պատգամավոր, ում ռեստորանում նման միջադեպեր են գրանցվում:
- Ախր դուք էնպես եք ասում, ոնց որ «Հարսնաքարում» միշտ մարդ են մորթում: Ախր տենց չի կարելի, մենք բոլորս էլ մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, հո էնտեղ միշտ կռիվ ու պատերազմ չէ...
-Իսկ ո՞րն է այդ միջադեպի պատճառը, չէ՞ որ եթե այդ աշխատակիցներին այքան «դուխ» չտային, իրենք նման սանձարձակություն իրենց թույլ չէին տա:
- Բան չունեմ ասելու, բայց դուք ի՞նչ գիտեք, որ իրենց «դուխ» են տվել, ի՞նչ գիտեք, որ Ռուբեն Հայրապետյանը չի պատժելու դրա համար: «Դուխը» ամեն մեկն էլ ունի, մեկը մի քիչ պարապած ա, մեկը մի քիչ հզոր... Ամեն մեկին տենց չի կարելի վերագրել: Հո դուք Հայրապետյան Ռուբենին առաջին անգամ չե՞ք ճանաչում, գիտեք չէ՞, թե ժողովրդին ինչքան լավ բաներ է արել: Այդ միջադեպը եղել ա, դուք գիտեք իր ա խղճին նստել ա՞, չեմ կարծում, որ այդպես ա: Ինքն էլ իրա ձևով պետք է պատժի, ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն` այս ամենում Ռուբեն Հայրապետյանի մեղքը չե՞ք տեսնում:
-Ոնց կարամ տեսնեմ: Սա մի փակ անկյուն ա, որ ոչ մեկ չի իմանում, թե տվյալ րոպեին ինչ է կատարվել: Համենայնդեպս` Ռուբեն Հայրապետյանը էդ ամենին ինքն իր ձևով կարա լուծում տա ու իրա ձևով պատժի տվյալ մարդկանց, որովհետև նա հո օտար ազգ չի, նա էլ ա հայ մարդ ու բոլորն էլ ճանաչում են նրան: Այդ հարցով ավելի կոնկրետ մարդիկ կան զբաղվող, մենք եթե կարում ենք երգենք, պետք ա երգենք ու ժողովրդին ուրախացնենք:
-Կոնկրետ Դուք ինչպե՞ս կպատժեիք այդ «ախրաննիկին»:
-Ես ինքս «ախրաննիկ» չունեմ, դրա համար էլ չեմ պատկերացնում, թե եթե ունենամ, ոնց կլինի, ոնց չի լինի:
-Այս օրերին «Հարսնաքարի» միջադեպի հետ կապված բողոքի ակցիաներ են ընթանում, ակտիվիստները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին, Դուք ի՞նչ կարծիքի եք այդ ակցիաների վերաբերյալ:
-Ինձ իմ երգից ավելի հարց մի տվեք, այդ հարցը լուծողները շատ կան, մենք անզոր մարդիկ ենք, մենք ո՞վ ենք: Ես քո պես մարդ եմ, ուրեմն որ լրագրող չեմ, կրա՞կն եմ ընկել:
-Դուք ասում եք, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Բայց չէ՞ որ եթե բոլոր լռեն, նման երևույթները նորից կկրկնվեն և ոչինչ չի փոխվի:
-Լռելու մասին չի խոսքը, ուղղակի շատ-շատ մարդիկ կարող են դրանով զբաղվել, դա մեր «պազիցիան» չի: Երգիչը, նկարիչը պետք է իր գործով զբաղվի: Դուք նենց եք ասում, ոնց որ մեր երկրում ամեն օր պատերազմ է: Երևակայի չեմ կարող տեսնել նման բաները, որովհետև միշտ օտարության մեջ եմ լինում: Նման բաները ծայրահեղ են, ինչի՞ եք տենց դնում... Ով որ արել է, պետք է պատժվի հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից, եթե ճիշտ ուզում եք իմանալ: Ես ինքս երդվում եմ ամենայն ազնվությամբ, անձամբ ճանաչում եմ Ռուբեն Հայրապետյանին շատ վաղուց, մենակ իր տղայի` Ռաֆոյի դաստիարակությունը, հերիք է... Թե ինչպես է նա մոտիկանում` ամաչելով... Էն օրը իմ ընկերներից մեկը, ով ԳԱՅ-ի ավտոտեսուչ է, կանգնեցրել է Հայրապետյան Ռուբենի տղայի ավոտն, ու ասում ա` չես պատկերացնում, թե Ռաֆոն ինչ ձև էր ներողություն խնդրում, ասում` եթե ես խախտում եմ արել, տուգանեք ինձ: Հիմի նման միջադեպը գիտեք դուր ա՞ գալիս իրանց: Նա ամեն վատ ձևով կպատժի էդ «ախրաննիկին»: Մենք էդքան ժամանակ իրար հետ գնացել ենք թե՝ Սևանի, թե՝ Ավանի «Հարսնաքար», թե՝ «Բելաջիո», թե՝ «Օջախ», մենք տենց բան չենք տեսել, շատ տհաճ բան ա եղել, որը իրան էլ դուր չի գալիս:
-Իսկ ինչպե՞ս պետք է Ռուբեն Հայրապետյանը պատժի մեղավորներին:
-Նա էն ձևի կանի, որ ոչ մեկ չի կարա անի: Իրա դաստիարակությունը, որ մենք ենք տեսել... Ես անկեղծ եմ ասում, առանց որևէ կախվածության կամ շահի...Անձամբ իրա տղան, որ մի հատ սխալ թույլ տա, գիտե՞ք ինչ կանի իրա տղային: Ինքը չի իմացել, թե ինչ ա կատարվել տվյալ րոպեին: Ինքը շատ խիստ մարդ ա իրա ընտանիքի, ընկերների նկատմամբ: Նման բաներ պետք ա չլինի, իսկ ինքը նման բաները ավելի «բեսամթ» ձևերով կպատժի: Նման բաներ ալամ աշխարհում էլ կա: Հայը դե բռնկուն ա էլի, ինչ անենք, հայի խասյաթ ա: Ամերիկա աչքիս դեմը մարդ են մորթել, մենակ Ամերիկա չէ, ես ուրիշ տեղ էլ եմ եղել, էդ ինչա կատարվում, ինչ ասես չեն անում: Մենք հայ ենք, ինչ ա չգիտե՞ք ինչ ձևի ենք: Էդ արաղը, էդ ոգելից խմիչքները ոնց որ առյուծի կաթ լինի մեր ժողովրդի համար: Ամեն ինչին չափանիշ գոյություն ունի, պետք է խմենք, բայց մեզ կարողանանք ճիշտ պահել: Էդ ամենը գալիս ա դաստիարակությունից, բայց ոչ միայն ընտանիքի, այլ նաև ժողովրդի դաստիարակությունից: Սենց բաները մեր ազգի համար շատ-շատ մինուս ա, ու հենց Ռուբեն Հայրապետյանի համար, ով շատ գեղեցիկ ձևով կլուծի մեղավորների հարցերը, քան օրենքը:
Լուսինե Հովհանննիսյան