Գլխարկի այս տեսակը տասնամյակներ շարունակ կրել են ճանաչված ֆեշենիստուհիներ: Անկասկած, այն չի կորցնում իր արդիականությունը, և ես կարող եմ անվանել  նրան ժամանակից անկախ աքսեսուար կամ հավերժ դասական աքսեսուար, իսկ այդ տիտղոսով պարծենալ կարող են ոչ բոլոր աքսեսուարները: 
Վերջերս իմ ուշադրությունը չափազանց գրաված այս իրը սիրում եմ սև և բեժ գույների և դրապե կտորից,  ոչ թե գործված, խայտաբղետ: 
Ի դեպ, ասեմ, որ ֆրանսուհի ասելիս պատկերացնում եմ աղջիկ, որը կրում է ԲԵՐԵՏ և զանգականաման լայն շրջազգեստ, նստած սրճարանում սուրճ խմելիս և կրուասան ուտելիս:         Սիրո՞ւմ եք արդյոք բերետներ, կրո՞ւմ եք: Գրեք մեկնաբանություններում:
Դիտենք նկարների ընտրանին պոդիումում և սթրիթում:






























 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել