Փսորիազը բուժելու նոր մեթոդAroxj.am-ը գրում է.

Մաշկի փսորիազ հիվանդությունը հնարավոր կլինի բուժել: Գիտնականները հայտնաբերել են նյութ, որն ազդում է բջիջներում գենետիկական նյութի վրա: Սա պարզվել է, երբ հետազոտողները փորձ են կատարել կենդանիների վրա: Այպիսով  միկրո-ռիբոնուկլեինաթթվի գենետիկական նյութի արգելափակումը մեղմել է բորբոքային գործընթացը մկների օրգանիզմում, որոնց փսորիազով հիվանդ մարդկանց մաշկ են կպցրել: Փսորիազն ամենատարծված աուտոիմունային հիվանդություններից է, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական օրգանիզմի բջիջների վրա: Այժմ փսորիազի առաջացման պատճառը պարզ չէ: Կարծիքներ կան, որ այն առաջանում է գենետիկական և բնապահպանական գործոնների համադրությամբ: Հիվանդությունն արտահայտվում է քոր առաջացնող բծերով, թեփոտ մաշկով, այդ թվում՝ գլխի մազածածկ մասում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել