Asekose.am-ը գրում է.
Մի քանի ամսվա ընթացքում յոթամյա փոքրիկ ամերիկացին ավելի քան 750 հազար դոլար է հավաքել հիվանդ ընկերոջ համար՝ վաճառելով իր գիրքը։ Դիլան Սիգալը պատրաստվում է այդ թիվը հասցնել մեկ միլիոնի, որպեսզի կարողանա օգնել իր հայ ընկերոջը՝ Հովհաննես Փուրնազարյանին։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
8-ամյա լոսանջելոսաբնակ Հովհաննեսը տառապում է գլիկոգենոզ (շաքարախտի տեսակ) հիվանդության ծանր տեսակով։ Դիլանը մտահոգվել է իր ընկերոջ առողջությամբ, երբ իմացել է դրա մասին։ Դիլանի ծնողները օգնել են որդուն՝ միջոցներ գտնել Հովհաննեսին օգնելու համար։ Սկզբում նրանք վաճառել են թխվածքներ և լիմոնադ՝ գումար հավաքելու համար։ Սակայն հետագայում Դիլանն այլ ծրագրեր է մշակել։
Նա գրել է գիրք շոկոլադե սալիկի մասին, այն նկարազարդել է, ինչից հետո շուրջ 200 օրինակ վաճառվել է Դիլանի դպրոցում։ Սակայն մեկ տարի էլ չանցած այդ գիրքը տարածվել է բոլոր 50 նահանգներում և 42 երկրներում՝ ապահովելով Դիլանին 750 հազար եկամուտ։
Բժիշկներն ասել են, որ այս գումարն ավելի քան բավական է բուժումն իրականացնելու համար։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



