Lurer.com-ը գրում է.

Այսօր` մարտի 1-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի «Getec» մարզահամալիրում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի 3-րդ հանդիպումը:

Մենամարտը հայաստանյան հեռուստաեթերում չի ցուցադրվելու: Համացանցում ուղիղ միացմամբ դիտելու համար այցելեք www.ran.de կայքէջ` Երևանի ժամանակով լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00 (Գերմանիայի ժամանակով` մարտի 1-ին` ժամը 23.00):

Հիշեցնենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին` Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ, միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռևանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին և կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին` Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը և Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Այսօրվա մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներից ուժեղագույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել