«2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31 հազար»,- մեր երկրի առջև ծառացած ամենամտահոգիչ խնդիրն այսօր իր ելույթում այսպես ներկայացրեց առաջին նախագահը: Ստո՛ւմ եք, պարո՛ն Տեր-Պետրոսյան: Դա ուղևորափոխադրումների բացասական մնացորդն է լոկ: Նվազելու մասին խոսելուց այդտեղ առնվազն պետք է ավելացնել բնակչության բնական հավելաճը, որը 2013 թվականին պլյուս 14.605 է եղել, տե՛ս: Իսկ թե ինչ է դա, կարծում եմ՝ Ձեզ հաճույքով կբացատրի, ասենք, պարոն Բագրատյանը: Վստահ եմ, որ ինչ-որ տարիքից հետո ելույթ գրելուց խորհրդականների օգնությանը դիմելը պարտադիր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել