Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցը և դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահրած շարունակական բռնությունները և ահաբեկումները հայության դեմ: 

«Մենք հիշում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական առաջնորդների սադրիչ հռետորաբանությունը և շարունակական ռազմական բախումները սահմանում: Շատ կարևոր է, որ Ադրբեջանի առաջնորդները զերծ մնան սադրիչ հայտարարություններից և հանձն առնեն ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղությանն ուղղված բանակցությունների իրականացմանը»,- հավելել է նա:

Կոնգրեսական Շերմանը խոսել է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի ոգեկոչման կարևորության մասին. «Եթե մենք ակնկալում ենք դադարեցնել ապագա կոտորածները, մենք պետք է ընդունենք այս սարսափելի իրադարձությունները և երաշխավորենք, որ դրանք այլևս չեն կրկնվեն»:

«Առանց մեր ճանաչման և դատապարտման, բռնությունների օղակը կշարունակվի»,- իր հերթին զգուշարցրել է կոնգրեսական Էշուն: Իսկ Քեթրին Քլարքը հավելել է, որ չպետք է մոռանալ Սումգայիթից ստացած դասերը: «Մենք բարոյական պարտականություն ունենք հանդուրժողականություն և արադարություն խթանել և պարտավորվածությունուն ճանաչելու կոտորածները, որ հետ են պահում մեզ մեր ընդհանուր նպատակից»,-ասել է նա:

1988 թվականի փետրվարի 27- 29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվել է քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել