ՄԱԿ. Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ 31 տոննա օգնություն է հասցվել Panorama.am-ը գրում է.

Վերջին մի քանի օրերին ՄԱԿ-ը և հումանիտար հարցերով իր գործընկերները կարողացել են մեծ քանակությամբ հումանիտար բեռներ` հիմնականում սնունդ և դեղորայք, մատակարարել Սիրիայի մի քանի շրջաններ: Busniess Standard-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Մարտին Նեսիրկին:

Նրա խոսքով, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը փետրվարի 27-ին Դամասկոսից 31 տոննա օգնություն է ուղարկել Ղամիշլի: Դրանց մեջ մտնում էին դեղորայք, 250.000 մարդու համար պատվաստանյութեր և բժշկական սարքավորումներ: 

Հումանիտար կազմակերպությունները նաև օգնություն են մատակարարել Դամասկոսի պաղեստինիցի փախստականների Յարմուկ ճամբար, սակայն խումբը ստիպված էր այնտեղից հեռանալ, քանի որ լուրեր էին տարածվել օգնություն բաշխելու վայրում փորհրաձգությունների մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել