Այս ֆոտոշարքում ներկայացված է գովազդային հակասական 9 պաստառ: Արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն ապահովելու համար անհրաժեշտ է էմոցիոնալ ազդեցություն գործել մարդկանց վրա: Տարածված մեթոդներից է շոկային զգացողություն առաջացնել դիտողների շրջանում: Այս գովազդներից շատերը ստիպում են ավելի խորությամբ ընկալել դառը ճշմարտությունը, մյուսները կոտրում են կարծրատիպերը: Իրենց հակասականության պատճառով դրանք տարբեր կերպ են ընկալվում տարբեր մարդկանց կողմից: Անկախ նրանից, թե յուրաքանչյուրն ինչպես կընկալի այս գովազդներից յուրաքանչյուրը, դրանք միանշանակ ծառայում են այն նպատակին, որի համար նախատեսված են: Այս գովազդային պաստառները զանազան էմոցիաներ են արթնացնում և այդ կերպ ուշադրություն գրավում իրենց վրա: Դրանք մարդկանց մտածելու առիթ են տալիս: Մի խոսքով, այս պաստառների հեղինակները գիտեն, թե ինչպես պետք է հզոր ու տպավորիչ գովազդներ ստեղծել:












